Կառավարությունը կվերադարձնի քաղաքացիների գումարները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի հրամանը։ Այս իշխանությունների հերթական հակասահմանադրական, հերթական կացնային, չմտածված, ապօրինի ու անգրագետ որոշումը։
«Հայաստան» դաշինքն էր դիմել ՍԴ՝ ի դեմս Արամ Վարդևանյանի Aram Vardevanyan, վիճարկելով առողջապահության իրավաբան նախարարի հրամանը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով աշխատող քաղաքացիներին պարտադրվում էր կա՛մ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կա՛մ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել։
Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Անահիտ Ավանեսյանը ոչ միայն առողջապահությունից, այլև իրավաբանությունից որևէ գաղափար չունի։ Այլապես չէին ստիպի հպարտ քաղաքացիներին Սահմանադրությանը հակասող քայլի դիմել, ֆինանսական վնասներ կրել և հոգեբանական ճնշումների ենթարկվել։ Այն քաղաքացիների, որոնց առաջ սրանք իբրև թե խոնարհվում են, որոնց իբրև սիրում են, և որոնցով իբրև հպարտանում են, բայց իրականում տուգանքի մատերիալի ու թալանի տեղ են օգտագործում միայն։
Ավելին՝ այստեղ