Թուրքիան և Կատարը պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի օդանավակայանը. լրատվամիջոցներ
Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Անկարան և Դոհան վերջերս քննարկել են Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի շահագործումը։
Այս բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։
Այս փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Դոհա կատարած այցի ժամանակ։
Թուրքիայի և Կատարի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել այս հարցի վերաբերյալ։