Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել
Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հատկապես պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը հնարավորինս թեթևացնելու համար: Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին, որը ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին:
Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծագրեր ենք արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացնելով մուտքերը և այլն:
Ծրագիրը շարունակական է լինելու:
Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը Հայրենիքի պաշտպանի համար»,- գրել է նա: