Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են․ պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը թեթևացնելու համար․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Մարությանը գրում է․
«Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են:
Հատկապես պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը հնարավորինս թեթևացնելու համար: Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին, որը ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին:
Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացնելով մուտքերը և այլն:
Ծրագիրը շարունակական է լինելու:
Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը Հայրենիքի պաշտպանի համար»: