Բարսեղ Բեգլարյանը 51 մլն դրամի պարտքն է պահանջում Միկա Բաղդասարովից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը, որը ամենահայտնիներից էր բենզինի և դիզվառելիքի շուկայում, և անցյալ տարվա հոկտեմբերին սնանկացավ Կենտրոն, Նորք–Մարաշ համայնքների առաջին ատյանի վճռով, պարտքի նոր պահանջատեր ունի:
Միկա Բաղդասարովից իր պարտքն է պահանջում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս երեկ հայտ է ներկայացրել «Միկա Քորփորեյշնի» սնանկության գործով կառավարչին: Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը Միկա Բաղդասարովի պարտքը կազմում է մոտ 51 մլն դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում