Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition
Politics

Գերմանիայի ՊՆ-ն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Պուտինի և նրա շրջապատի նկատմամբ

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության դեմ անձնական պատժամիջոցների կիրառման օգտին՝ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում։ Նման հայտարարություն նա արել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի Լիտվա իր այցից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին մենք պետք է նպատակ դնենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցները», - ասել է նախարարը, որի կարծիքով, «ագրեսիայի համար պատասխանատու անձինք» պետք է զգան հակամարտության սրման հետևանքները։

«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած միջոցների ամբողջ շրջանակը», - հավելել է Լամբրեխտը՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք 2» նախագծի դադարեցման հնարավորության մասին հարցին:

«Ես մեծ մտահոգությամբ եմ հետևում, թե ինչ է կատարվում այնտեղ (Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին): Ես շատ լավ հասկանում եմ ուկրաինացիների մտավախությունները», - ասել է Լամբրեխտը:

«Հետևաբար, ես կիրակի իմ առաջին այցն եմ կատարում Լիտվա, որտեղ կայցելեմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր և կհասկանամ՝ ինչպես են զինվորները տեսնում իրավիճակը», - բացատրել է նա:

Սակայն Լամբրեխտը զուսպ է արձագանքել նախկին խորհրդային հանրապետություն ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին։

«Մենք պետք է սպառենք դիվանագիտության և տնտեսական պատժամիջոցների բոլոր տարբերակները», - ասել է Գերմանիայի պաշտպանության նոր նախարարը՝ նշելով, որ «բոլոր հետագա քայլերը պետք է սերտորեն համաձայնեցվեն (ՆԱՏՕ) դաշինքում»։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մինչ այժմ խուսափում էր Մոսկվայի հասցեին նման կոշտ հայտարարություններից։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։