Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը
Այսօր, ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում, պրոֆեսոր էր: