Ռոման Աբրամովիչը դարձել է Պորտուգալիայի քաղաքացի և գնել ՌԴ-ում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը
Գործարար Ռոման Աբրամովիչը Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել։ Օլիգարխը քաղաքացիություն է ստացել քաղաքացիության մասին օրենքով՝ ներկայանալով որպես սեֆարդ հրեաների ժառանգ: Բացի այդ, նա ունի ռուսական և իսրայելական անձնագրեր, գրում է kommersant.ru-ն։
«Պարոն Աբրամովիչն այս տարվա սկզբին դարձել է Պորտուգալիայի քաղաքացի՝ շնորհիվ պորտուգալական վերադարձի օրենքի, որը թույլ է տալիս սեֆարդ հրեաներին (ներգաղթյալներ Իսպանիայից և Պորտուգալիայից) և կոնվերսո հրեաներին (նրանք, ովքեր բռնի կերպով քրիստոնեություն են ընդունել) ստանալ պորտուգալական քաղաքացիություն,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Ռոման Աբրամովիչը երկար տարիներ ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը և հայտնաբերել, որ իր ընտանիքի մի մասը եկել է Պորտուգալիայից:
Բացի այդ, kommersant.ru-ն հայտնում է, որ Ռոման Աբրամովիչը գնել է 350 մլն դոլար արժողությամբ Boeing 787-8 Dreamliner-ը. մինչ օրս ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը ՌԴ-ում։ Ռուսաստանում նման ինքնաթիռներ չկան, իսկ աշխարհի բոլոր ավիաընկերությունները միասին ունեն դրանցից ընդամենը 250 օրինակ։
Նման ինքնաթիռները հազվադեպ են օգտագործվում անձնական օգտագործման համար: Ինքնաթիռը կարող է տեղափոխել ընդամենը 50 ուղևոր և ունի թռիչքի 18 418 կմ հեռահարություն։