«Ղալաթ ես արել, չաթլախ». միջադեպ՝ ամերիկահայերի հետ Արմեն Ռուստամյանի հանդիպման ժամանակ (տեսանյութ)
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ամերիկահայերի հետ, որի ժամանակ միջադեպ է գրանցվել: Հանդիպմանը ներկա հայերը հարցրել են՝ դաշնակցականները ճանաչո՞ւմ են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ են, Արեմեն Ռուստամյանը, ըստ երևույթին, շրջանցել է հարցը և սկսել բացատրել քաղբանտարկյալ եզրույթը:

Քաղաքացիները պնդել են, որ վերջինս պատասխանի՝ արդյո՞ք Սաֆարյանն ու Սեֆիլյանն, ըստ նրանց, քաղբանտարկյալ են, թե՝ ոչ, բայց Ռուստամյանը կրկին խուսանավել է պատասխանից:
«Ղալաթ ես արել, չաթլախ»,- բղավել է քաղաքացիներից մեկը:
Ներկաներից մեկը, որը մասնագիտությամբ իրավաբան է, փորձել է այս թեմայով այլ հարց տալ, սակայն Արմեն Ռուսատմյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ առավել կարևոր հարցեր կան երկրում:
Մանրամասները՝ asekose.am-ի տեսանյութում: