Մեր համակիրները պետք է վստահ լինեն, որ չենք ընկրկելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկիրը թոթափի այս մղձավանջը․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Մեր կուսակցության համակիրները պետք է վստահ լինեն, որ մենք չենք ընկրկելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրը թոթափի այս մղձավանջը, այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։
«Հարգելի՛ պատվիրակներ, ուզում եմ հավատալ, որ ձեր քվեները գալիս են մեր կուսակցության շարքերից և ուզում եմ, որ դուք հավաստիացնեք մեր կուսակցականներին, որ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ նրանց վստահությունը։
Ես մի ցանկություն ունեմ, որպեսզի մեր համակիրները, նաև նրանք, ովքեր պայքարել են, պայքարում են և պատրաստվում են պայքարել մեր երկրի ապագայի համար, վստահ լինեն, որ ո՛չ ես, ո՛չ մեր գործադիր մարմինը, ո՛չ այստեղ հավաքված պատվիրակները, այնպես էլ մեր կուսակցականների ճնշող մեծամասնությունը չի ընկրկելու, ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը թոթափի այս մղձավանջը և սկսի վերականգնել այն, ինչ որ ունեցել ենք, ավելին՝ էլ ավելի լավ Հայաստան կառուցել»,– ասաց նա։