Ո՞վ ստիպեց Սերժ Սարգսյանին հերքել Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրերը
ARMTIMES / Երեկ Սերժ Սարգսյանը անակնկալ շփում ունեցավ լրագրողների հետ: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո նա հայտնվեց լրագրողների առաջ, շրջապատվեց բարձրախոսներով եւ ինչ-որ բան ասաց:
«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Եւ մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես` մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-մասնավորապես, ասաց նա:
Տեղի ունեցածի վերաբերյալ, իհարկե, որեւէ լրագրողական նյութ կամ ռեպորտաժ գոյություն չունի, միայն պաշտոնական լրատվություն, որտեղ բացակայում են այնպիսի անկարեւոր դետալներ, ինչպես օրինակ՝ հարցը: Ի՞նչ հարց է ուղղվել Սերժ Սարգսյանին, կամ գուցե չի էլ ուղղվե՞լ, ինչպես այդպես էլ որեւէ հարց չհնչեց բարձրախոսների առաջ նրա մենախոսությունից հետո: Կանգնել մի խումբ լրագրողների առաջ եւ մենախոսել երկրի ամենագլխավոր եւ ճակատագրական խնդրի մասին, նշանակում է ծաղրել թե´ այդտեղ ներկա, թե´ բոլոր բացակա լրագրողներին:
շարունակությունը՝ կայքում