«Գնորդի անընդմեջ փնտրտուքի մեջ ենք». «Ռոստելեկոմ»-ը կարող է 25 մլն դոլարով վաճառել իր հայկական «ՋիԷնՍի-Ալֆա» դուստր ձեռնարկությունը
«Ռոստելեկոմ»-ը կարող է 25 մլն դոլարով վաճառել իր հայկական «ՋիԷնՍի-Ալֆա» (GNC-Alfa) դուստր ձեռնարկությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ընկերության նախագահ Միխայիլ Օսեևսկին՝ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նիստի շրջանակում։
«Մենք գնորդի անընդմեջ փնտրտուքի մեջ ենք ..., այնտեղ անընդհատ խոսքը մոտ 25 մլն դոլարի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ գնման համար կա միայն մեկ հայտատու։
2012 թվականի դեկտեմբերից «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն սկսել է Հայաստանում կապի ծառայությունների մատուցումը «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցն ընդգրկում է երկրի տարածքի 80%-ը և ունի ավելի քան 2500 կմ երկարություն։