Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ, քննարկվել են իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր

Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Կողմերը քննարկել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր։

Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան, փոխվստահության և փոխգործակցության մակարդակի շարունակական աճը, ինչի վկայությունն են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների արդյունավետ փոխայցելությունները:

Դրանց ընթացքում պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական վերահսկողության, ինչպես նաև ալ գործընթացների արդյունավետության բարձրացմանը:

Բացի այդ, օպերատիվ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացվող քրեաիրավական բնույթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրենսդրության հարգումը, իրավական անվտանգությունը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի  ամրապնդման համատեքստում միմյանց երկրների տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ապահովությունը և իրավունքները:

ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել Իրանի գլխավոր դատախազի անմիջական միջամտությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին Հայաստանի իրավասու մարմինների միջնորդություններն Իրանի իրավասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցությամբ։

Արթուր Դավթյանը և Ամին Հոսեյն Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունց տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ:

Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում: Կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: