Բելառուսական դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել նախագահական ընտրությունների թեկնածու Տիխանովսկայայի ամուսնուն
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դատարավորը նրա նկատմամբ սահմանել է 18 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում: Հաղորդվում է, որ դատավճիռներ են կայացվել նաև այլ ընդդիմադիր գործիչների համար՝14-16 տարվա ազատազրկման տեսքով:
Տիխանովսկիի և ևս հինգ ընդդիմադրի դեմ դատալսումները սկսվել էին հունիսի վերջին և անց են կացվել փակ ռեժիմով:
Երկրում 2020 թվականին կայացած նախագահական ընտրություններում որպես թեկնածու մտադիր էր գրանցվել ինքը Տիխանովսկին, սակայն չի կարողացել իր թեկնածությունն առաջադրել նախաձեռնող խմբի բացակայության պատճառով: Նախաձեռնող խումբ հավաքել հաջողվել է Սվետլանային, նա էլ արդյունքում մասնակցել է ընտրարշավին: Ընտրություններից հետո տեղի ունեցող բախումների ֆոնին՝ Տիխանովսկայան հեռացել է երկրից և այժմ գտնվում է Լիտվայում: