Իտալիայում հայտնաբերել են փոքրիկ աղջկա ամենահին գերեզմանը Եվրոպայի տարածքում
Իտալիայի հյուսիսում գտնվող քարանձավում հնագետները հայտնաբերել են Եվրոպայում հայտնի ամենահին ծիսական գերեզմանը, որում փոքր աղջիկ է հուղարկավորված: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, մնացորդների տարիքը գնահատվում է մոտ 10 000 տարվա հնության:
Գիտնականները կարծում են, որ կյանքից հետո աշխարհի մասին պատկերացումներն ի հայտ են եկել նախքան առաջին քաղաքակրթությունների ձևավորվելը: Մասնավորապես հարյուրամյակի վերջին կեսին արված պեղումները ցույց են տվել, որ արդեն 20-30 հազար տարի առաջ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները հուղարկավորման բարդ ծեսեր են իրականացրել:
Նրանք ծաղիկներով են զարդարել մահացածների մարմիններն ու գերեզմանները, ինչպես նաև քարերով ու այլ առարկաներով զարդարել են գերեզմանները:
Նմանօրինակ գերեզմաններ գիտնականները հայտնաբերել են նաև քարանձավներում, որտեղ բնակվել են նեանդերթալցիները: