1973 թ. Կապանում 11 հայի դանակահարած ադրբեջանցուն կոչ են անում տալ հերոսի կոչում
Մի 17 տարեկան ադրբեջանցի՝ Արիֆ Հասանով անունով, 1973թ.-ին Կապանում դանակահարել է ու սպանել մի քանի (ըստ իր խոսքերի՝ 11) հայի զուտ այն պատճառով, որ վերջիններս իրեն անվանել են «թուրք»։
Մի կողմ թողնենք դեռ էն հետաքրքիր թեման, որ կապված է ինքնության փոխակերպումների հետ։ Այսինքն 50 տարի առաջ ադրբեջանցու համար ծայրաստիճան վիրավորական է եղել «թուրք» անվանվելը, այնինչ այսօր միայն հպարտանում են այդ անունով։
Ուրիշ մի բան է առավել ուշագրավ։ Նշածս անձի հետ Ադրբեջանում որոշել են տեսահարցազրույցների շարք անել և դրանցից 3 մաս արդեն տեղադրել են տարբեր հարթակներում։ Դիտվել են դրանք ընդհանուր առնվազն մոտ 1 միլիոն անգամ։
Աչքի եմ անցկացրել մոտ 5000 մեկնաբանություն։ Չկա ոչ մի քննադատություն։ Ճիշտ հակառակը. անձը հերոսացվում է, համարվում ընդօրինակման արժանի, կոչ է արվում նրան տալ հերոսի կոչում, նրա մասին նյութեր ներառել հանրակրթական ծրագրերում, օգնել ֆինանսապես և ապահովել անհոգ ծերություն։
Հարցազրուցավարը ներկայացնում է մասնավոր, բայց գործող իշխանություններին պատկանող և ամբողջ Ադրբեջանով սփռում ունեցող հեռուստաընկերություն։
Հարց. ի՞նչ պիտի անեն խաղաղության դարաշրջանի պատրաստվող մեր երեխաները սրանցից ծնվածների դեմ։
Արտյոմ Տոնոյան
Իրանագետ