Փորձագետները պարզել են, որ Pfizer-ի պատվաստանյութը 32 անգամ ավելի քիչ արդյունավետ է «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ
Pfizer և BioNTech ընկերությունների ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութը 32 անգամ ավելի քիչ արդյունավետություն է ցույց տվել «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում՝ կորոնավիրուսի նախնական տարբերակի համեմատ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել Հոնկոնգի համալսարանի և Հոնկոնգի Չինական համալսարանիմասնագետները:
«Տեսնում ենք, որ մարդկանց մեծամասնության մոտ երկու դեղաչափով պատվաստումից հետո Sars-CoV-2-ի նախկին տարբերակի դեմ հակակորոնավիրուսային ակտիվության մեծ մակարդակ է եղել, սակայն այդ ցուցանիշը «Օմիկրոնի» դեմ պայքարում զգալիորեն նվազել է 32 անգամ կամ ավելի շատ»,- ասել է Հոնկոնգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալիկ Փեյրիսը:
Առաջիկայում գիտնականների նույն խումբը մտադիր է ներկայացնել «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետության հետազոտության արդյունքները:
Միևնույն ժամանակ փորձարկման մասնակիցներն ընդգծել են, որ պատվաստանյութերը նախկինի պես կարող են պաշտպանել մարդկանց հիվանդության ծանր ընթացքից կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային երկրներում նոյեմբերի վերջին: Այն արդեն տարածվել է մոտ վեց տասնյակ երկրներում: ԱՀԿ-ն այն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով: Առկա տեղեկությունների համաձայն՝ այն այնքան վտանգավոր չէ, որքան «Դելտա» հիմնամանրէն: