Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Շահումով խաղերի գովազդը արգելող օրենքների ազդեցությունը՝ մեդիա դաշտի և տնտեսության վրա

Դեռևս 2020 թվականին ընդունված «Գովազդի մասին» օրենքի նախագիծը միտված էր կարգավորելու՝  տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները, նպատակը՝ երկրում մեծ չափերի հասած խաղամոլության թվի կրճատումն էր: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս օրենքի ընդունումը մեդիա և գովազդային դաշտի համար, որոնք են նոր օրենքի թույլ կողմերը և թերությունները, ի՞նչ նոր սահմանափակումներ է պատրաստվում մտցնել կառավարությունը. այս մասին կզրուցենք Advertising Partner Ընկերության հիմնադիր/տնօրեն Եղիշե Հակոբյանի հետ:

Պրն. Հակոբյան, Ազգային ժողովը մեկ տարի առաջ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը: Որն՞ է Ձեր կարծիքը այս օրենքի վերաբերյալ։

Իմ կարծիքով 2020 թվականին ընդունված այս օրենքը կազմվել է անչափ հապշտապ և որպես արդյունք՝ մենք ունենք բովանդակային և իրավական տեսանկյունից թույլ և թերի պրոդուկտ: Գլխավոր թերությունը այս օրենքի կայանում է նրանում, որ կառավարությունը և ԱԺ-ն փաստացի շահագրգիռ կողմերի, մասնագետների հետ չեն խորհրդակցել և հանրային լայն քննարկում չեն կազմակերպել: Նմանատիպ օրենքների փոփոխությունը ազդեցություն է ունենում հասարակության տարբեր խմբերի վրա և հենց այդ խմբերի կարծիքը լսելու, այդ կարծիքի հիման վրա որոշակի վերլուծություն գեներացնելու և դա օրենքի հիմքում դնելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Մինչդեռ դա չի արվել: Առանձին քննարկման առարկա է օրենքի հիմնավորումների փաստարկվածությունը․ միանշանակ պնդումների հիմքում տնտեսական հաշվարկներ, ըստ էության, դրված չեն։ Եվ, եթե միակ չափանիշը գովազդվող պրոդուկտի բացարձակ հանրային օգտակարությունն է, ապա նույն տրամաբանությամբ կարելի է արգելել գազավորված ըմպելիքի ցանկացած գովազդ։ Բացի այդ, օրենքը այնպես է գրված, որ հասկանալի չէ՝ ո՞ր կառույցն է իրականացնելու վերահսկողական գործառույթը. իսկ սա բավական լուրջ բացթողում է:

 Ի՞նչ հետևանքներ կարող ենք արձանագրել՝ օրենքի ընդունումից երկու տարի անց։

Մեկ պարզ օրինակ բերեմ. արտաքին գովազդի սահմանափակումը օրենքով նշված է մինչև 5քմ. մակերեսով։ Մենք արդեն իսկ ականատես ենք լինում, որ օրենքը ընդունելուց հետո ամբողջ Երևան քաղաքը բեթինգի գովազդներով հագեցած վահանակներ են, նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ նախկինում գովազդ տեղադրված չէր։ Այս ամենի արդյունքում արտաքին գովազդի պատվերների գերակշռող հատվածը սկսել են կազմել շահումով խաղերի գովազդները, ինչը հավասարազոր է գումարը մի գրպանից դնել մյուս գրպանը։ Պետք է նաև նկատի ունենալ, որ «հանրային շահը» որով առաջնորդվել են տվյալ օրենքը նախագծողները՝ ներառում է նաև այլ կոմպոնենտներ, որոնք ևս պետք է բավարար չափով ուշադրության արժանանանային։ Կասկած չի հարուցում, որ ոլորտի գովազդի սահամանափակումները շոշափում են ոչ միայն անմիջական հասցեատերերի՝ տոտալիզատորների կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների շահերը, այլ նաև փոփոխություննեը արդեն իսկ թողնում են մուլտիպլիկատիվ էֆեկտ, որի արդյունքում փոփոխությունների բացասական ազդեցությունը կրում են նաև մեդիա ոլորտի տնտեսվարողները։ Պահանջարկի էական նվազման տնտեսական շղթան իր մեջ ներառում է նաև գովազդ արտադրող և գովազդակիր ընկերություններին։ Գաղտնիք չէ, որ գովազդային ընկերությունների հասույթի 70%-ից ավելին, իսկ ԶԼՄ-ի՝ բեթթինգի գովազդից ստացված եկամուտի 45%-ից մինչև 50%-ը գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ, և պետք է փաստենք, որ օրենքի ընդունումը կրճատել է պետական բյուջեի մուտքերը, որոշ տվյալների համաձայն այս ժամանակահատվածում շուրջ 5 միլիոն դոլար չի մտել պետական բյուջե: Մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, եւ գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնաս է հասցվել լրատվամիջոցներին և երկրորդը՝ պետական բյուջեի մուտքերին: Դաշտը ավելի ճկուն մեխանիզմներով կանոնակարգելու դեպքում՝ բյուջեից դուրս մնացած գումարները կարող էին մնալ պետության գրպանում և ծառայել ինչ-ինչ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Տեղյակ ենք, որ դեռ 2019թ.-ին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում եք ունեցել ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանի հետ։ Ի՞նչ եք քննարկել և ինչ՞ եզրակացության եք այն ժամանակ եկել։

Այո ճիշտ եք, դեռևս երբ օրենքը նախագծային փուլում էր, մենք հանդիպել ենք և քննարկել մեդիա ոլորտին հուզող հարցերը և մասնագիտական կարծիքների փոխանակման արդյունքում՝ տվել ենք մեր գնահատականը այս օրենքի մասին։ Նախևառաջ առաջարկել էինք իրականացնել փոփոխություններ ժամային սահմանափակման մեջ, որոնք մեդիա ոլորտի ֆինանսական հոսքերը ամբողջովին չի կրճատի, ինչպես նաև առաջարկել էինք հեռարձակվող նյութերում կանխարգելիչ հղումներ անել։ Ընդհանրապես, եթե խաղամոլության աճի խնդիր կա, ապա այն պետք է լուծվի կոմպլեքս միջոցառումներով, որոնք ենթադրում են օրենսդրական կարգավորումներ: Որպես օրինակ՝ կարող եմ նշել խաղամոլության դեմ պայքարում աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը,  երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում: Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս բեթթինգ ընկերություններին կիրառել որոշակի սահմանափակումներ հենց իրենց կայքերում, օրինակ՝ նախապես սահմանել պոտենցիալ խաղացողների տարիքային շեմը 18+ և դրանից հետո կիրառել Face ID, որոնք թույլ կտան բացառել ռիսկային խմբում գտնվողների կողմից՝ բեթթինգ ընկերությունների ծառայություններից օգտվելը: Ի վերջո՝ հնարավոր է հարկել այն անձանց, ովքեր առցանց խաղում են. այդպես կարելի է վերահսկել նաև բեթթինգ ընկերությունների մուտքերը:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ օրենքը նպաստել է իր առջև դրված խնդրի լուծմանը, խաղամոլությունը իսկապես նվազել է 2020թ.-ից հետո:

Բանն այն է, որ զավեշտը և այս օրենքի թուլությունը արտահայտվում է վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերով: Պաշտոնական վիճակագրությամբ` համացանցով կատարված խաղադրույքները 2020թ.-ին 2018թ.-ի համեմատ, աճել են 6 անգամ, իսկ խաղադրույք կատարողների թիվը՝ 3 անգամ։ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. միջին ամսական խաղացողների թիվը 2018թ.-ին կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082: Այսինքն, եթե օրենքի հիմքում դրված նպատակը խաղամոլության թվի կրճատումն էր, ապա արձանագրենք, որ օրենքի հեղինակները իրենց նպատակին չեն հասել: Ի միջի այլոց, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոլեխաղերից կախվածությունը համարում է հոգեկան խանգարումների տեսակներից մեկը, այսինքն՝ միայն գովազդի արգելքը արդյունավետ չի կարող լինել: Այդ չարիքի դեմ պայքարը ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, պետական լուրջ ծրագրերի մշակում եւ իրագործում, որում պետք է ներգրավված լինեն տասնյակ գերատեսչություններ, ինչպես նաև հասարակությունը: Պայքարը փոխարինել մեկ էջանոց օրենքի նախագծով եւ երկու էջանոց շատ թույլ հիմնավորումով՝ իմ կարծիքով, պայքարի իմիտացիա է: 

Պրն. Հակոբյան, այժմ էլ կառավարությունը որոշել է գնալ էլ ավելի ծայրահեղ միջոցների և ընդհանրապես արգելել շահումով խաղերի գովազդը համացանցում: Ըստ Ձեզ սա իր հերթն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեդիա և գովազդային դաշտի վրա:

Գործունեության այս ոլորտում առկա օրենսդրական սահմանափակումների պայմաններում գովազդի բացարձակ արգելքը կարող է առաջացնել բազմաթիվ տնտեսական և իրավական խնդիրներ: Մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության ոլորտներ են, որոնց համար կազմակերպիչները վճարում են բավականին մեծ տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 600,000-ապատիկի չափով։ Այսինքն, ձեռնարկատիրական գործունեություն իրակացնող ընկերությունները, որոնց նպատակը ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է, վճարում են տարեկան պետական տուրքը և ունեն որոշ լեգիտիմ ակնկալիք իրենց ծառայությունները, ապրանքները և արտադրանքը գովազդելու և դրա արդյունքում շահույթ ստանալու։ Այս նախագծով ամբողջությամբ արգելվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղի տեսակ համարվող տոտալիզատորի գովազդը, այդպիսով այդ գործունեությամբ զբաղվող ընկերություններին զրկելով իրենց կողմից մատուցվող ծառայությունները գովազդելու հնարավորությունից, իսկ այն եղանակները, որոնց միջոցով նախագծի ընդունման դեպքում կազմակերպիչները կկարողանան գովազդել իրենց և իրենց ծառայությունները, իրականում ձևական են և չունեն բովանդակային հիմք։  Ստացվում է մի իրավիճակ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող, պետական տուրք և հարկեր վճարող տենտեսվարող սուբյեկտը ենթարկվում է սահմանափակումների կամ ընդհանրապես զրկվում է իրեն և իր ծառայությունները գովազդելու իրավունքից՝ այդ կերպ դուրս մղվելով շուկայից, բայց փոխարենը՝ օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները կաշկանդված չեն լինելու որևէ սահմանափակմամբ և իրականացնելու են իրենց և իրենց ծառայությունների գովազդ: Արդյունքում, որոշակի ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից տրվող գործունեության վերը նշված լիցենզիաները կորցնելու են իրենց գրավչությունը և տնտեսվարողները սկսելու են գործունեույթուն իրականացնել այլ իրավակարգերում: Բացի այդ, նախագիծը ունի մի շարք թերություններ, մասնավորապես՝ օգտագործվում են արտահայտություններ, որոնք խորթ են օրենքին և պարզ չէ, թե ինչ են այդ հասկացությունները նշանակում։ Օրինակ՝ նախագծում օգտագործվում է «տոտալիզատորի շենք» արտահայտությունը, որից պարզ չէ թե ի՞նչ շենքի մասին է խոսքը և այլն: Պատկերը ընդհանրացնելու համար նշեմ, որ անգամ էկոնոմիկայի նախարարությունն է տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել, ինչն ինքնին խոսուն է:

Որն՞ է այս դեպքում լուծումը

Առաջին հերթին զերծ մնալ տասնյակ տարիների ընթացքում կայացած և տնտեսության մեջ արմատներ տված համակարգերը վիրահատական միջամտության ենթարկելուց: Հայաստանը բավական փոքր երկիր է և այստեղ պետությունը ունի ունիկալ հնարավորություն դասակարգել ոլորտները և դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերել ամեն տնտեսվարողի նկատմամբ՝ առանձին-առանձին: Շուկան այնպես է պետք վերադասավորել, որ տնտեսվարողը դուրս չմնա շուկայից, իսկ նման կերպով օրենքի փոփոխություն, անխուսափելիորեն հանգեցնելու է հենց դրան: Անկանոն ձևաչափով, առանց լուրջ հիմնավորումների արգելքները միայն հակառակ արդյունքն են տալու: