Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Region

Մոսկվայում կայացել է «3+2» ձևաչափի առաջին նիստը՝ փոխարտգործնախարարների մակարդակով

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+2», ինչպես ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր ձևակերպել, «խորհրդատվական» հարթակի առաջին նիստը, որին մասնակից երկրները ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով։

Այսօր առավոտյան ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով ներկայացնում է Ռուսաստանը հարթակի անդրանիկ նիստին, հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի հետ։

Ռուսական կողմի տարածած կարճ հաղորդագրության համաձյան, Ռուդենկոն և Գևորգյանը հանդիպմանը կառուցողական մթնոլորտում քննարկել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգ: Նիստի մասին առաջինը երեկ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ ավելի ուշ հաստատել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վաղը պետք է տեղի ունենա Հարավային Կովկասի համար խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի առաջին նիստը՝ «3+3» ձևաչափով։ Ռուսաստանը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Արդյունքների և յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների կազմի մասին ավելի մանրամասն կխոսենք վաղը», - երեկ հայտարարել էր Զախարովան՝ հավելելով, թե վրացական կողմին նույնպես ուղարկել էին հրավեր։

Այս նոր հարթակի մասնակիցները իրականում պետք է վեցը լինեին, և այն կոչվում էր «3+3»: Վրաստանը, սակայն, հրաժարվել է մասնակցել նիստին, հայտարարելով, թե նախկինում արդեն պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

«Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», - ընդգծել է Վրաստանի արտաքին գործեի նախարարությունը։

Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ միանում է հարթակին, սակայն ընդգծել՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ «3+3» հարթակը, որի ձևաչափի, գործառույթների և իրական նպատակների մասին շատ բան հայտնի չէ, այդուամենայնիվ, ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, քանի որ Երևանը ստանում է հարթակ, որի շրջանակներում կարող է ուղղակի, առանց միջնորդների բանակցել թուրքական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։