Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:
«Եռամյա աշխատանքի արդյունքում և վարչապետի ու կուսակցության ղեկավարի հետ խորհրդակցություններից հետո ես ճիշտ եմ համարում իմ գործունեությունը «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհդում շարունակելու և հենց այնտեղից սոցիալական առողջապահության համակարգը ուժեղացնելու մասին որոշումը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Տիկարաձեն առոջղապահության նախարարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության օրոք: