Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Ով ինչ կերել է, անուշ լինի, մենք պայքարում ենք նոր թալանչիների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է և որը վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանն ու դրա համար պատասխանատվության սահմանմանը: Կարելի է ասել, որ այս փոփոխությունները մեկ անգամ չէ, որ արժանացել են քննարկման: Թվում է` թե այս փոփոխությունների հարցում շահագրգիռ է և իշխանությունը, և ընդդիմությունը: Սակայն նրանք հայտարարի չեն գալիս մի շարք հարցերում: Փոփոխությունների վերաբերյալ բացն առկա է նաև հենց իշխանության ներսում:
Պատահական չեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկումները լրացումների վերաբերյալ: Ըստ այդմ, ինչպե՞ս է պատկերացնում նախարարը այն հանգամանքը, երբ իքս պաշտոնյան չունի հայտարարագրված գույք, բայց նրա զոքանչը կամ ազգականներն ունեն բազմաթիվ բնակարաններ կամ ավտոմեքենաներ: Որպես կանոն, հնչած հարցերին, ինտելեկտուալի համարում ունեցող, կամ Ուրիխանյանի խոսքերով` աշխարհի ամենագեղեցիկ նախարարը չկարողացավ տալ հոդաբաշխ պատասխան: Հասկանալի է, որ այս փոփոխությունները և նախագծերը նախ և առաջ պետք է միտված լինեն իշխանական թևին, քանզի նրանք են վայելում բարիքներից օգտվելու բերկրանքը և արտոնությունները:
Բայց սույն իրավիճակին տալով հասարակական մեծ հնչեղություն և այն լուսաբանելով բոլոր հնարավոր միջոցներով, նախագծի հեղինակները մոռանում են մի քանի պարզ իրողությունների մասին: Նախ, այն բավականին լղոզված է որպես իրավական բարեփոխում և երկրորդ, ունի ապացուցման մեխանիզմների բացակայություն: Չնայած այն հանգամանքին, որը նշեց տիկին նախարարն իր խոսքում, այն է. «Վարույթն իրականացնող մարմինը կրում է ապացուցման բեռ: Պաշտոնատար անձն, անկասկած, ունի ընտրության իրավունք, լռելու իրավունք, որը սահմանադրորեն երաշխավորված իրավունք է: Վարույթն իրականացնող մարմինը պիտի ունենա ապացույցների բավարար համակցություն, որպեսզի անգամ եթե պաշտոնատար անձը լռի, ինքը կարողանա քրեական գործի վարույթը շարունակել»–այնուամենայնիվ կա տարակարծություն այդ գործառույթների իրականացման, վերահսկման և վերջնական արդյունքի հասնելու մասով: Մեղմ ասած, հասարակությունը չի վստահում իշխանական նախագծերին և թերահավատ է այս ամենի նկատմամբ: Սակայն, անմեղության կանխավարկածը չխախտելով, կարող ենք համարել, որ իշխանությունն իրոք ազնիվ է այս մղումներում և վերին էշելոններին հոգնեցրել են սերտաճած ապօրինի հարստացողները:
Բայց այս պնդումն ունի անկեղծ պատասխան, իսկ ո՞ւր են նայում համապատասխան մարմինները, որոնք մինչ այժմ էլ ունեին բոլոր լծակները, այդ ամենը բացահայտելու, պատժելու կամ կանխարգելելու ուղղությամբ: Մյուս կողմից, տարակարծության տեղիք է տալիս օրենքի հետադարձ ուժ չունենալու հանգամանքը: Այսինքն, սա նշանակում է մի բան` ով ինչ կերել է, անուշ լինի, մենք պայքարում ենք նոր թալանչիների դեմ: Սա մեղմ ասած ոչ գրագետ մոտեցում է, քանի որ Հայաստանում ռեսուրսներ չեն մնացել և ամբողջ խնդիրը նախկինում հարստացած ու այդ ռեսուրսները թալանածներից հետ վերցնելն է, որի միջոցով կարելի է լուծել որոշակի հարցեր: Քանի դեռ իշխանությունը չունի քաղաքական կամք այս խնդիրներին լուծում տալու և ըստ էության պետության ու հասարակության ունեցվածքի դեմ ոտնձգություններ կատարողներին պատժելու, նմանատիպ բոլոր նախաձեռնությունները կմնան ֆիկցիա կամ լավագույն դեպքում նախընտրական քայլեր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: