Ռոմանոսի թիմակիցները Աբովյանում անցել են գործի՝ ուղղորդելով ընտրողներին
Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Աբովյան քաղաքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Եվ դրանք հատկապես Աբովյանում բավականին լարված մթնոլորտում են անցնում։ Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է այս քաղաքում, որպեսզի ամեն գնով՝ կեղծիքով, ճնշումներով, ուղղորդումներով հաղթի ընտրություններում և Աբովյան քաղաքը վերցնի իր տիրապետության տակ։ Այստեղ հատկապես ակտիվ է շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որի թիմակիցները լցվել են քաղաք ու փորձում են տարատեսակ ճնշումների միջոցով քաղաքացիներին ուղղորդել, որ ՔՊ-ին ձայն տան։
Մենք արդեն ահազանգեր ենք ստանում Աբովյանից, որ տեղամասերում Ռոմանոսի նշանակած մարդիկ ուղղորդում են քաղաքացիներին, որ ՔՊ-ին ձայն տան։ Նման դեպք արդեն նկատել են թիվ 29/20 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից քվոտայով նշանակված Հայկ Հակոբյանն է։ Մեզ ասացին՝ հենց նրա գիտությամբ կամ անմիջական մասնակցությամբ էլ հուշում են ընտրողներին, թե քվեաթերթիկի վրա որ համարի դիմաց նշում կատարեն: