Ռուս փորձագետները տեղեկացնում են. Կայծակնային պատերազմ է լինելու
Ռուս փորձագիտական շրջանակները կարծում են, որ Ուկրաինան դիտարկում է Դոնբասում կայծակնային արագ գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ մուտք գործելով դեպի ռուսական սահմաններ և շրջափակելով չճանաչված հանրապետությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։
Փորձագետների կարծիքով Ուկրաինան, ըստ ամենայնի, հարվածային խումբ է ստեղծում Դոնբաս ներխուժելու համար՝ բլից-կրիգով այս Լուգանսկի և Դոնբասի ողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և Ռուսաստանի սահման հասնելու համար։
Նախօրեին արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին։ Նա հավելել է, որ Դոնբասում ավելացել է նաև արևմտյան հրահանգիչների թիվը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, դաշինքի երկրների նման գործողությունները կարող են սադրել Ուկրաինայի իշխանություններին «ներխուժել ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։
Ավելին՝ այստեղ