Ադրբեջանցիները իջեցրին հայկական դրոշը
168.am-ի տեղեկություններով` Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիին հարող դիրքերում, որոնց մոտակայքով ադրբեջանցիները երթևեկ են անում, հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։
Արցախից մեզ հետ կապ հաստատած զինվորների փոխանցմամբ` վերադաս հրամանատարությունից տեղեկացել են, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման է դրել` այլապես սպառնալով կրակել։
ՀՀ իշխանությունների հրահանգով հենց այդ հանդիպումից հետո էլ Արցախի դիրքերից իջեցվել են հայկական դրոշները։