ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին
Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի
զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին
Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Ավելին՝ այստեղ