Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Socity

Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք Արայիկ Հարությունյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մաճկալաշենի բնակիչների ահազանգով սույն թվականի սեպտեմբերի 21-ին Արդարություն կուսակցության գործող համանախագահը, կուսակցության անդամներ և ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորներով գնացինք Մաճկալաշեն։   Բնակիչները խիստ անհանգիստ և զայրացած էին այն մթնոլորտով ու իրողությամբ, որ կար գյուղում։ Փաստեցին, որ թշնամու դիրքերը շատ մոտ են, ինչի արդյունքում զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից և անհանգստացած են գյուղի անվտանգությամբ։ Գյուղը բաժանված է 2 մասի՝ Արայիկ Հարությունյանի <<սիրելիներ>> (ինչպես գյուղացիներն են փաստում, որոնց մեծ մասը 44-օրյա պատերազմի ժամանակ կամ փախել է կամ թաքնվել), որոնց սոցիալական խնդիրները լուծվել են և անտեսվածներ, որոնք բառիս ուղղակի բուն իմաստով զուրկ են ապրելու միջոցներից և շատերն ապրում են պատերազմի հետևանքով վթարված տներում։ Վերադառնալուն պես, ձևակերպեցինք գյուղի իրական խնդիրները և ներկայացրեցինք խնդրով զբաղվող մարմիններին։

Անցել է ավելի քան երկու ամիս։ Մաճկալաշենի բնակիչները կրկին վրդովված են և այս անգամ հանդիպումը ԱԺ-ում էր՝ Արմեն Հարությունյանի հետ, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հարութ Հարությունյանի հայրն է և Խաչատուր Պետրոսյանի հետ, որը 3-րդ խմբի զինհաշմանդամ Սերգեյ Պետրոսյանի հայրն է։ Եղած խնդիրները լուծվելու փոխարեն ավելանում են նորերը։

Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։

Մաճկալաշենը 44-օրյա պատերազմում 11 զոհ է տվել։ Զոհվածների ծնողներն ու հարազատներն իրենց կսկիծը, դարդն ու ցավը սրտում, ընկած դռնեդուռ արդարություն են փնտրում։ 11 զոհվածների հարազատներից 10-ին, հուշաքարի բացմանը նվիրված միջոցառման, այլ ժամ էին ասել։ Հետևությունն ինքներդ արեք։

Իսկ Ձեզ՝ Արայիկ Հարությունյան, մի բան կասեմ. բնական է, որ Արցախը կորստյան մատնած նախագահը չի կարող փրկել այն, քանզի Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք և պատմության մեջ հենց այդպես եք մնալու։ Պարզապես, քանի դեռ քայլում եք Հայի սուրբ Հայրենիքում, հիշե´ք, Հայը զոհվեց հանուն Հայրենիքի․․․

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին հորդորում ենք  այցելել Մաճկալաշեն և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին։