Գյումրիի սկանդալային նախկին քաղաքապետի որդին բերման է ենթարկվել
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի մեջ մեղադրվող Գյումրիի սկանդալային նախկին քաղաքապետի որդին բերման է ենթարկվել։
Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր։ Նա արդեն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն, ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ղուկասյանը ձերբակալվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին սպառնալու մեղադրանքով, սակայն դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը։ Հետո Վերաքննիչ դատարանը դեռ խափանման միջոց է ընտրել կալանքը։ Բայց որոշման հրապարակումից անմիջապես հետո նա փախուստի է դիմել։