Անահիտ Ավանեսյանը հայտարարություն է տարածել
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պարտադիր է երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած ՀՀ քաղաքացու համար վեց ամիս անց կրկին պատվաստվելը, նշեց, որ կարող են պատվաստվել, բայց դա պարտադիր պահանջ չէ: