ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում գտնվող հայկական հնագույն գերեզմանատան տարածքի ականազերծումը պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ամեն օր Շուշիի շրջանի սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահներն աշխատանքներ են տանում չպայթած զինամթերքի, արկերի, կրակոցների եւ ականների որոնման ուղղությամբ։ Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացնում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի եւ անասունների արածեցման համար նախատեսված հարակից տարածքների մաքրման առաջադրանքները:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մարդասիրական ականազերծումը։ Այսօր մաքրվել է հայկական հնագույն գերեզմանատան 1.5 հեկտար տարածք՝ խաղաղ բնակչության անվտանգ մուտքն ապահովելու համար։ Ականազերծման ժամանակ հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Ավելին՝ այստեղ