Պայթյուն՝ հրթիռաշինական գործարանում
Սերբիայում, EDePro հրթիռաշինական գործարանի տարածքում, որը արտադրում է վառելիք հրթիռների համար, ինչպես նաեւ հրթիռների եւ տուրբոշարժիչների համար դետալներ, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պայթյունը մասնավորապես, տեղի է ունեցել այն պահեստում որտեղ պահպանվել է 500 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրում եղել է 30 կգ պայթուցիկ նյութ։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Լեշտան քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է գործարանը։
Ավելին՝ այստեղ