Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
Photo

Գեղեցիկը պետք է անուշ բույր ունենա․ «2A Milano»–ն ներկայացնում է հայկական բրենդի օծանելիք՝ արտադրված և շշալցված Իտալիայում

Գեղեցիկը պետք է հաճելի բույր ունենա․ հենց այս գաղափարից է ծնվել «2A Milano» հայկական բրենդը, որը ներկայացնում է հայկական օծանելիքներ՝ արտադրված և շշալցված Իտալիայի Միլան քաղաքում։

 

Ինչո՞ւ «2 A», որովհետև գաղափարի հեղինակները 2 աղջիկ են՝ 26-ամյա Անի Չիչոյանն ու 27-ամյա Անիտա Աբրամովան, իրենց անվան առաջին տառն են ընտրել, իսկ Միլանն օծանելիքի հայրենիքն է։

Երեկ կայացավ օծանելքի շնորհանդեսը, որին ներկա էին նորաձևության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ. լավ երաժշտության ներքո նրանք քննարկեցին բույրերն ու շնորհավորեցին աղջիկներին։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

«Առայժմ  ներկայացնում ենք 3 բույր՝ Davana, Cypress և Dark, սակայն մտադիր ենք ավելացնել բույրերը։ Ամեն անգամ ներկայացնելու ենք 3 նոր բույր։ Հետագայում ունենալու ենք նաև օծանելիքներ մազերի համար, բույրեր տան, բարձերի, մեքենաների համար»,– ասաց Անիտան, Անին էլ հավելեց, որ իր մոտ միտքը ծնվել էր տան համար բույրեր ստեղծելուց։

«Ես հագուստի մոդելավորող եմ, ունեմ նորաձևության իմ սրահը։ Միշտ երազել եմ ունենալ իմ խանութը, որտեղ մտնելիս հյուրերը ոչ միայն գեղեցիկ հագուստ կընտրեն, այլև կգերվեն բույրով։ Ուզում եմ իմ ստեղծած հագուստները բացի գեղեցիկ լինելը նաև անուշ բույր ունենան։ Ընկերական հավաքի ժամանակ բարձրաձայնեցի միտքս։ Պարզվեց՝ Անիտան ևս նման ցանկություն ունի։ Որոշեցինք միասին ստեղծել մոր բույրերը»,– պատմեց Անին։

Անին Երևանից է, Անիտան ապրում է Չեխիայում։ Աղջիկները մտադիր են բրենդը ներկայացնել նաև Չեխիայում և Եվրոպայի այլ երկրներում։ Առայժմ վաճառքն իրականացնում են օնլայն և ներկայացված են The house of SoHa-ում։

Աղջիկները հիշում են, որ օծանելիք ստեղծելու ընթացքը հեշտ չէր, հատկապես, քովիդի պայմաններում։ «Բոլոր բույրերը շատ հետաքրքիր են։ Ավելի քան 1 տարի աշխատել ենք այս բույրերը ստանալու համար։ Նախ՝ ընտրել ենք մեր ուզած բաղադրությունը։ Մասնագետն Իտալիայում ստանում էր բույրը, ուղարկում մեզ, ինչ–որ բաղադրիչներ ավելացնում կամ պակասեցնում էինք մինչև ստացանք վերջնական բույրերը։ Ամեն ինչ ավելի էր բարդանում, քանի որ քովիդով պայմանավորված սահմանափակումները երկարացնում էին աշխատանքը, սակայն մեզ համար կարևոր էր արտադրությունը Իտալիայում կազմակերպելը»,– ասաց Անին։

Անիտան էլ նկատեց, որ երկրի ընտրությունը պատահական չէր․ «Օծանելիքները տարբերվում են տոկոսային հարաբերությամբ։ Մենք ներկայացնում ենք  Extra de Parfum, որն օծանելիքի ամենաբարձր որակ ունեցող տեսակն է։ Այդ ամենն Իտալիայում ավելի որակյալ է ստացվում, քանի որ այնտեղ խորը մասնագիտացած են օծանելիք ստեղծելու հարցում»։

Երեկոյի ավարտին աղջիկները կազմակերպել էին նաև բարեգործական աճուրդ, որի հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությանը։