40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Փաշինյան
2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է Հայաստանի Հանրապետության տարածք, որը միջազգային հանրությունը բավականին միանշանակ դատապարտել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հենց էս ենք ասում, որ էդ ագրեսիան պետք է վերացվի։ Մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի, և մենք այդ ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի», - ասաց վարչապետը։
Ավելին՝ այստեղ