Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
Region

Թեհրանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորման են գնում

Շաբաթներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից և դիվանագիտական ճգնաժամից հետո Թեհրանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորման են գնում: Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե կողմերը հարթել են տարաձայնությունները։

«Հրապարակային դաշտում անցանկալի և անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները անցնում են նոր փուլ», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Սայիդ Խաթիբզադեն նաև հայտնել է, որ նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը ամենայն հավանականությամբ կհանդիպեն նոյեմբերի 28-ին Աշգաբադում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների համաժողովի շրջանակներում: Սա կլինի Ալիևի առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ռաիսիի հետ վերջինիս պաշտոնամուտից հետո։

Նախօրեին էլ Թեհրանում էր ադրբեջանական պաշտոնական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, որը Ադրբեջանի բանակցողն է Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում՝հայ և ռուս պաշտոնակիցների հետ։

Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին։ «Կառուցողական հանդիպում ունեցանք ադրբեջանական պատվիրակության հետ, կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել», - հանդիպումից հետո հայտարարել է իրանցի նախարարը, մանրամասնելով՝ Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման մասին:

Ադրբեջանի փոխվարչապետը ևս արդյունավետ է գնահատել իրանցի գործընկերների հետ հանդիպումը։ Մուստաֆաևը նշել է, որ հաջորդ տարվա սկզբին կկայանա իրանա-ադրբեջանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը:

Ավելի վաղ`անցած շաբաթավերջին, Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին էր հանդիպում ունեցել փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ «Երկար ու կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ», - գրել էր Մուսավին Թվիթերում՝ հավելելով, թե ուսումնասիրվել են հատկապես համատեղ նախագծերը և տարածաշրջանային համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները։

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին ամիսներ առաջ, երբ Բաքուն մաքսատուրքեր սահմանեց Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածները հատող իրանական բեռնատարների համար։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։

Թեհրանն էլ իր հերթին հայտարարում էր, թե Բաքուն «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ է կենտրոնացրել սահմանների մոտ։

«Իրանը կատակ չի անում իր անվտանգության հարցում։ Մենք հստակ փոխանցել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանին, և նրանք խոստացել են քննարկել դրանք։ Անընդունելի է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզվեն երրորդ երկրի պատճառով», - անցած ամիս հայտարարել էր Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

Ավելին՝ այստեղ