Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը. տասը րոպե է` սկսվել են կրակոցները. Սոթքի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։
Ավելին՝ այստեղ