Պատգամավորի շաքարի գործարանում մարդ է մահացել, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց
Armtimes.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, որը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վարչական շրջանում:
Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շաքարի գործարանի երկու բանվորներ բարձր տեղից ընկել են ինչ-որ երկաթների վրա, որի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը 41 տարեկան էր:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: