Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 11 սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Անուշավան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ: Իշխան սարկավագ Գևորգյանը վերակոչվեց Տ. Տրդատ քահանա, Ավետիք սարկավագ Նահապետյանը՝ Տ. Տիրան քահանա, Սասուն սարկավագ Աշուղբաբյանը՝ Տ. Ներսես քահանա, Վաչագան սարկավագ Դոխոլյանը՝ Տ. Հուսիկ քահանա, Հմայակ սարկավագ Կարապետյանը՝ Տ. Արամ քահանա, Տիգրան սարկավագ Սիմոնյանը՝ Տ. Արտավազդ քահանա, Նարեկ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Տիգրան քահանա, Գևորգ սարկավագ Գևորգյանը՝ Տ. Մաղաքիա քահանա, Արշակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա և Բենիկ սարկավագ Հովհաննիսյանը՝ Տ. Հովհան քահանա:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, մասնավորաբար ասաց. ««Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես, սուրբ է» (Ելք Գ 5): Աստվածային այս կանչն է, որ մեզ բոլորիս, իրարից տարբեր ժամանակներում բերել է այս սրբազան վայրը: Դարեր առաջ աստվածային այս բառերը լսեց Մովսես մարգարեն, ով փորձում էր մոտենալ անկեզ մորենուն: Այս խոսքերն այսօր աստվածադիր Սուրբ Սեղանից և նրա վրա ճառագող Լուսավորչի կանթեղից Ձեզ է ուղղված: Նայեցեք այդ լույսին հովվի աչքերով, ինչպես Մովսեսն էր նայում անկեզ մորենուն և այնտեղից կլսեք այդ ձայնը.

«Հանեցեք ձեր կոշիկները ձեր ոտքերից, որ մինչև այսօր քայլել են այս աշխարհի փոշիների մեջ, մաքրվեք այս աշխարհի տիղմից, որովհետև այն տեղը, որտեղ դուք կանգնած եք, որտեղ ուխտել եք հավատարմություն և խոնարհություն, որտեղից մխիթարություն և սուրբ հաղորդություն պիտի բաշխեք մեր հավատավոր ժողովրդին. Սուրբ երկիր է, սուրբ հող է»»:

Անդարադառնալով քահանայական պատասխանատու առաքելությանը՝ Անուշավան եպիսկոպոսն ընդգծեց. «Աստվածային խոսքի մշակներ լինելը լոկ խոսքով չի սահմանափակվում: Այն իր մեջ որքան ուրախություն ու քաղցրություն, այնքան էլ դառնություն և դժվարություն ունի: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահի կատարվածով և օծում ստանալով չի սահմանափակվում: Դուք ձեր ողջ կյանքի ծառայության ընթացքում պետք է ձգտեք դառնալ նվիրյալ քարոզիչն ու մշակը, խոնարհ սպասավորը մեր Եկեղեցու և արժանանանք՝ արտաքին և ներքին ընդվզումներից վշտացած ու մոլորված ժողովրդի իրական առաքյալի կոչմանը»։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Սրբազանն իր բարեմաղթանքները փոխանցեց նրանց. «Սիրելի քահանա հայրեր, ցանկանում եմ, որ լինեք միշտ կանաչ, եղեք միշտ ջրառատ և այնպես եղեք, որ երբ մարդիկ ձեզ նայեն, ձեր խոսքերի միջից ձե՛զ չտեսնեն, այլ տեսնեն Քրիստոսին, տեսնեն Լուսավորիչին, տեսնեն Մեսրոպ Մաշտոցին, տեսնեն այն սուրբերին և հերոսներին, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին, որպեսզի ազգի կյանքը միշտ փառավոր մնա, և դուք լինեք «մշակներ առանց ամոթի», լինեք տաճար Աստուծո և ունենաք այնպիսի ծառայություն, որ մեր Մայր Աթոռը իր հոգևոր ճառագայթումը առավել ուժեղացնի մեր ողջ ժողովրդի կյանքում հավիտյանս»։

Վերջում Սրբազան Հայրը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց առ Աստված՝ խնդրելով երկնավոր Տիրոջից, որ յոթնարփյան շնորհներով լցնի նորաօծ մյուռոնաբույր քահանա հայրերին, մայր Եկեղեցին և Հայրենիքը։

Ապա Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորաօծ 11 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: