Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Region

Միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը հիմնականում ուղղված են և՛ Բաքվին, և՛ Երևանին

Չնայած Հայաստանը միջազգային գործընկերներից ադրբեջանական կողմի գործողություններին «պատշաճ» և «հասցեական» արձագանք էր պահանջում, միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը, այդուհանդերձ, հիմնականում ուղղված են հավասարապես երկու կողմին։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կոչ անելով Երևանին և Բաքվին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան։

Մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկ տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ Վաշինգտոնից կողմերին կրկին հորդորում են վերադառնալ բանակցային սեղան։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունում։

Նույնաբովանդակ հայտարարություն է հնչում նաև Փարիզից։ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիր Ֆրանսիան նույնպես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի շարք հատվածներում իրադրության վատթարացման, ինչպես նաև ծանր սպառազինությունների կիրառման առթիվ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից, ասվում է Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունում։

Ֆրանսիայի արտգործնախարարը, վերահաստատելով պաշտոնական Փարիզի պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման գործընթացներին աջակցելու գործում, հայտարարել է. «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվեն բանակցությունների հիման վրա, որոնք «հեռու կլինեն տեղում կատարված փաստերից»։

Երկու կողմին զսպվածության կոչ է անում նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությունը։ «Մենք տագնապով ենք հետևում վերջին բռնարարքների մասին տեղեկություններին», - հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը և կոչ արել բոլոր կողմերին առաջնորդվել եռակողմ հայտարարությունների դրույթներով, բոլոր առկա մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած «վերջին բռնությունները լրջորեն մտահոգում են» նաև Եվրամիությանը։ Դաշինքը Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում, հորդորում ետ քաշել զինված ուժերի ստորաբաժանումները և հետևել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը երեկ սահմանային բախումների ֆոնին` հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, լսել միմյանց հասցեին Ալիևի ու Փաշինյանի մեղադրանքները։ Հայաստանի վարչապետը պնդել է՝ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման, Ալիևն էլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է մեղադրել տեղի ունեցածի համար։ Հեռախոսազրույցին հաջորդած հայտարարությամբ Բրյուսելը Երևանին ու Բաքվին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության կապակցությամբ տարածած հայտարարությունում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն էլ հիշեցրել է, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ Երևանն ու Բաքուն, անդամակցելով Եվրախորհրդին, պարտավորություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով։

«Այդ պարտավորությունն անփոփոխ է և պետք է անշեղորեն կատարվի»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը` վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու նրանց շարունակական ջանքերին՝ գտնելու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղին։

Բացառապես հայկական կողմի զոհերի կապակցությամբ մտահոգություն է հայտնել միայն պաշտոնական Օտտավան։

«Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած և հայ զինծառայողների մահվան հանգեցրած վերջին բախումների առթիվ։ Մտովի զոհերի, նրանց հարազատների և հանրության հետ ենք», - Թվիթերում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ իր հերթին կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը, որպեսզի, ինչպես հավելում է, «հնարավոր լինի հասնել խնդրի խաղաղ լուծման»։