Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu գործակալությունը ։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 15:40-ին՝ 18,02 կմ խորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։