Հեղինակությունների սպանության փորձի հետքերով. Հայաստանում քրեական աշխարհը փոթորկվել է
Armlur.am-ը գրում է.
Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:
Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 30-ին Տավուշի մարզում հայտնաբերվել էր Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործով հետախուզման մեջ գտնվող անձը:
Ադյունքում, ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նշենք նաեւ, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:
շարունակությունը՝ կայքում