Խոշոր հրդեհ Երևանում. Անգլիական այգում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արսեն Թորոսյանն ու Գնել Գրիգորյանը, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու տարածքում, չշահագործվող վագոն-տնակ է այրվում:
Shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան: Կրակի պատճառը պարզվում է:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի