Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել՝ մտնելով ՀՀ տարածք․ Հոխիկյան
«Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել՝ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։
Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, եթե հիմա տա միջանցքը, հայ հանրությունը միանգամից ոտնատակ կտա այդ ազգուրացներին։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողքին չկա մի մարդ, որ մարդկային հասկանալի լեզվով բացատրի’ դուք ձախողել եք, դուք թույլ եք և անսկզբունք։ Ամենակարևորը’ դուք հայ չեք։ Գնացեք էլի, գնացեք, թողեք մենք երկիրը ոտքի հանենք»:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը․