Կստեղծվի ԶԼՄ-ներին աջակցող միջազգային հիմնադրամ
Փարիզյան խաղաղության 4-րդ ֆորումի մասնակիցները որոշում են ընդունել ստեղծել ԶԼՄ-ներին աջակցող միջազգային հիմնադրամ: Այս մասին ասվում է Խաղաղության Փարիզյան ֆորումի կողմից տարածված կոմյունիկեում:
Նշվում է, որ միջազգային հիմնադրամը ստեղծվում է ԶԼՄ-ների զարգացման, կայության և անկախության ապահովման նպատակով: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ԶԼՄ-ների կարևորությանն՝ ընդգծելով, որ ԶԼՄ-ները ժողովրդավարության կարևորագույն մասնիկներից են, որոնք կանխում են ապատեղեկատվության տարածումն, ինչպես նաև նպաստում արդար և անկախ ընտրությունների անցկացմանը: