Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
Photo

«Հայկոն նույնպես գիտեր, որ ուժեղ եմ. ես կշարունակեմ ապրել ու նորովի նայել աշխարհին». Անահիտ Սիմոնյան

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը` երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել տեքստային լուսանկարների շարքով, որում նշել է, որ ինքը պարտավոր է շարունակել ապրել ու պարտավոր է աշխատել ավելի շատ՝ իրենց երկուսի փոխարեն իրենց որդուն բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

«Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով ու պատկերացրածով է տեղի ունենում: Կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ՝ մենք մի օր կհանդիպենք, և ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից կոնկրետ որ օրը դա տեղի կունենա։

Այդ պատճառով մենք պետք է չմոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգևն է…

Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր․․․

Թեև չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց, այլևս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ:

Ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել և երկար տարիներ թրծել, որ կարողանամ դիմանալ այս ցավին և տղայիս համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում:

Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ, և նա շատ կտխրեր՝ տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու և նրա մահվան մասին լսելու ժամանակ։

Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի: Ես նորովի կնայեմ աշխարհին, նորովի կզգամ իմ երեխային, նորովի կտեսնեմ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, ցավոք, նորովի կապրեմ առանց նրա:

Իմ աշխարհում որդիս միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր և իր հայրենիքի պաշտպան՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել:

Ես ավելի շատ կաշխատեմ, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները հանուն իմ երեխայի լավ ապագայի, քանի որ նրա կարիքները ես եմ միայն հոգալու:

Ամուր կպահեմ հիշողությունները և կշարունակեմ կիսվել մեր արխիվային լուսանկարներով ու նրա արվեստով, այսուհետ մենք լիարժեք ռեժիմով կաշխատենք և միայն առաջ կգնանք։ Կհանդիպենք շուտով»,- գրել է Անահիտ Սիմոնյանը

Հիշեցնենք, երգիչ-երգահան Հայկոն մահացել էր սեպտեմբերի 29-ին, 48 տարեկան հասակում, կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով:

Ավելին՝ այստեղ