Դեկտեմբերին կարտադրվի կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոց
Կորոնավիրուսի բուժմանը նպաստող ներարկվող դեղամիջոցի՝ «Արեպլիվիր»-ի, արտադրությունը կսկսվի 2021-ի դեկտեմբերին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դեղամիջոցն արտադրող «Պրոմոմեդ» ընկերության մամուլի ծառայությունը :
Նշենք, որ կորոնավիրուսի բուժմանն ուղղված առաջին ներարկվող դեղամիջոցը գրանցվել է ՌԴ-ում նոյեմբերի 12-ին: Մինչ այս արտադրվում էր «Արեպլիվիր» հաբեր, որոնք հաջողությամբ կիրառվում էին թռչնի գրիպի և այլ ինֆեկցիաների բուժման ժամանակ: