Դատավոր Բունիաթյանի ընտանիքը 100 հազար դոլարից ավելի գումար ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը նախորդ տարի 60 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բունիաթյանը հայտարարագրել է նաև 60 հազար ամերիկյան դոլար և 1 միլիոն դրամ դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 6 միլիոն 847 հազար դրամ:
Կինը՝ Նադեժդա Բաղրամյանը, հայտարարագրել է 40 հազար ամերիկյան դոլար և կրկին 1 միլիոն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները ստացվել են 964 հազար դրամ աշխատավարձից, 1 միլիոն 690 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից: Վերջինիս հայտարարագրում հանձնած կամ վերադարձրած փոխառությունների տողի դիմաց կարդում ենք՝ պաշտպանված է: Այլ տեղեկությունները բացակայում են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում