Շուշիի մատույցներում գնդակահարված խաղաղ բնակիչները ջուր էին անցկացնում ռուս խաղաղապահների համար
Արցախի ջրային ծառայության աշխատակիցների կողմից «գորշ գոտում» իրականացված վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են հատուկ ՌԴ ՊՆ անցակետերից մեկի ջրամատակարարումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին Ստեփանակերտից հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մանրամասն ծանոթ են իրավիճակին։
Wargonzo նախագծին հայտնի է դարձել նաև, որ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված հայ աշխատակիցը սպանվել է ադրբեջանցի զինվորականների կողմից ոչ թե պարզապես դիպուկ, այլև հենց գլխին կրակոցից։
«Կարևոր է նշել, որ սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են մի ամբողջ տեղեկատվական հատուկ գործողություն՝ ՌԴ ՊՆ-ի գործունեությունը վարկաբեկելու նպատակով։
«Ֆեյսբուք»-ի հայկական հատվածում հաղորդագրություններ են տարածվել, թե իբր ադրբեջանցիները կաշառել են խաղաղապահներին՝ այս միջադեպի վրա աչք փակելու համար։ Այս ամենը, կարծես, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և ղարաբաղյան ճակատում հետագա էսկալացիայի համար պայմաններ ստեղծելու ավելի մեծ արշավի մի մաս է»,- նշում է ռուսական թելեգրամյան ալիքը: