ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների:
Ջո Բայդենը և Սի Ծինփինը, ինչպես պլանավորվում է, առցանց ձևաչափով գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների խոսքով՝ բանակցությունների անցկացման ստույգ ամսաթիվն առայժմ քննարկվում է: Նրանք նաև նշել են, որ գագաթնաժողովում չի քննարկվելու Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության և Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի հնարավոր վերսկսման հարցը: