Մաֆիայի ամենամեծ դատավարությունն ավելի քան 3 տասնամյակի ընթացքում. Իտալիայում ազատազրկման է դատապարտվել ամենահարուստ և ամենաազդեցիկ «Նդրանգետա» հանցախմբի 70 անդամ
Իտալիան հարված է հասցրել երկրում մաֆիայի ամենահարուստ և ամենաազդեցիկ «Նդրանգետա» հանցախմբին՝ ազատազրկելով դրա 70 անդամի, ինչը, ինչպես գրում է The Guardian-ը, վճռորոշ փորձություն է վերջին երեք տասնամյակի ընթացքում մաֆիայի ամենախոշոր դատավարության շրջանակում:
Կալաբրիայի Լամեզիա Տերմե քաղաքի դատարանի դահլիճում դատավոր Կլաուդիո Փարիզը ընթերցել է 91 մեղադրյալի նկատմամբ կայացված դատավճիռները. նրանցից 21 անձ արդարացվել է: Մինչդեռ 355 հոգի դեռ պետք է դատվի երկու տարի կամ ավելի երկար տևելիք դատավարությունների շրջանակում:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ «Նդրանգետա»-ն արմատացած է Կալաբրիայում՝ Իտալիայի ամենաաղքատ շրջաններից մեկում: Այն հզորությամբ և հարստությամբ գերազանցել է Սիցիլիայի տխրահռչակ «Կոզա Նոստրա»-ին: Խումբը վերահսկում է Եվրոպա տարվող կոկաինի հիմնական մասը: