Նիկոլ Փաշինյանը հերքում է Պուտինի մամուլի խոսնակի խոսքերը
Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ պայմանավորվածություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ խոսել է միջանցքի թեմայից եւ ասել է, որ թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. «Պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումը, որովհետեւ իրականում ՌԴ-ն այլ դիրքորոշում չի ունեցել»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այսօր երեկոյան 21:35-ին:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ նախապատրաստվում է Պուտին, Փաշինյան, Ալիև հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: