Հայտնի է, թե ինչ զենքով կարելի է ոչնչացնել թուրքական բայրաքթարները
ՌԴ գիտությունների ակադեմիայի Ռադիոտեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Եսակովը «Газете.ru»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ զենքերով կարելի է հաղթել թուրքական ԱԹՍ-ներին՝ բայրաքթարներին: Նրա խոսքով, միկրոալիքային զենքը կարող է արդյունավետորեն վնասազերծել թուրքական բայրաքթարները:
Ֆիզիկոսն ընդգծել է, որ միկրոալիքային զենքը կարող է ամբողջովին փչացնել կամ լուրջ վնասներ հասցնել բայրաքթարների էլեկտրասխեմային: «Bayraktar-ի առավելագույն հեռահարությունը մոտ 8 կիլոմետր է, ինչը նշանակում է, որ այն ընկնում է հեռահար միկրոալիքային զենքի գործողությունների տեսադաշտ: Ավելին՝ ներկայումս սա բայրաքթարին շարքից հանելու ամենաարդյունավետ միջոցն է»,- ասել է Եսակովը:
Վերջինս նաև նշել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը նույնպես վտանգավոր են բայրաքթարների համար, սակայն թուրքական TAI Anka S ԱԹՍ-ները կարող են դիմակայել ռազմական ճառագայթմանը:
Նշենք, որ Դոնբասում կիրառվել էր թուրքական Bayraktar ТВ2 ԱԹՍ-ն, ինչն առաջացրել էր ռուսական կողմի վրդովմունքը: